Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական

Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական
10.07.2025 | 12:47

Առավոտից բազմաթիվ հեռախոսներ և հաղորդագրություններ եմ ստացել՝ այսօր հրապարակված անեծքի (անաթեմա (հուն.՝ ἀνάθεμα, նզովք) իմ բանաձևման հետ կապված:

Անհրաժեշտ հավելյալ լուսաբանությունների փոխարեն ներկայացնում եմ միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի տեսամեկնաբանությունը (քանի որ այն նաև ի՛մ մեկնաբանությունն է և որևէ հայ հոգևորականի):

Կնշեմ միայն՝ թող որևէ մեկն իրեն «չհոգնեցնի» Ճեմարանի բարձրագույն աստվածաբանական կրթություն ստացած հոգևորականին ուսուցանել կամ թելադրություն անել՝ հավատքի կամ հոգևոր կյանքի հետ առնչված խնդրիներին ինչպես արձագանքի կամ ինչպես դրանք լուծի:

Հոգևորականներս մարդահաճ չենք և քաջ գիտենք թե սիրել, թե խրատել, թե հորդորել, թե զգուշացնել, թե հանդիմանել, թե նաև՝ նզովել:

Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական, որը կիրառվում է սրտի ու հոգու խորին ցավով և արտասուքներով. մենք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև հանապազ աղոթք ենք մատուցում անխտիր բոլո՛րի համար, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ: Եվ այս նզովքից հետո էլ շարունակելու ենք սիրով աղոթել ամենքի համար, որպեսզի մոլորյալները դարձ ապրեն, իսկ ուղղամիտ հավատավորներն անսասան լինեն:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=UhSsP2Q_PTw

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ